Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման նախօրեին՝ 2022 թ. օգոստոսին, ՀՀ իշխանությունները 3000 ՀՀ դրամով բարձրացրեցին կենսաթոշակները:
Դրանից հետո, 2022 թ. նոյեմբերի 4-ին հայտարարվեց, որ 2023 թ. հուլիսից կենսաթոշակները կբարձրանան 3 հազար 500 դրամով:
Զարմանալի «պատահականությամբ» 2023 թ. հուլիսից կենսաթոշակի նախատեսվող բարձրացումն իրականացվելու է անկլավների հնարավոր հանձնման նախօրեին:
Փաստորեն, կենսաթոշակների բարձրացումը կարելի է դիտարկել իբրև ՀՀ իշխանության քաղաքական ձախողումների սրբագրման համար բնակչության մի հատվածին տրամադրվող չնչին փոխհատուցում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի